Կարողացել եմ ճիշտ բառեր գտնել տղաների համար․ Պետրակով

Կարողացել եմ ճիշտ բառեր գտնել տղաների համար․ Պետրակով

Ինձ հաջողվել է ճիշտ բառեր գտնել տղաներին ասելու համար՝ կապված վաղվա հանդիպման հետ։ Կարող եմ ասել, որ սա շատ կարևոր հանդիպում է նոյեմբերի 18-ի հանդիպումից առաջ։ Կարող եմ ասել, որ վաղը հետաքրքիր հանդիպում է սպասվում։

Այս մասին քիչ առաջ Հյուսիսային Մակեդոնիա- Հայաստան ընկերական հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը բավականին լավ տեստք ունի, նրանց խաղում չեմ կարող առանձնացրել կոնկրետ մեկ գործոն վտանգավորության հետ կապված։ Հյուսիսային Մակեդոնիան առաջադիմում է, շատ լավ ֆուտբոլիստներ ունի,  հատկապես հարձակման գծում»,- հավելեց նա։