Կկվի նման բներում (բուհերի շենքերում) հոտ մի փնտրեք

Կկվի նման բներում (բուհերի շենքերում) հոտ մի փնտրեք

Այն, որ Հայաստանում բուհական կրթությունից նավթալինի հոտ է գալիս` փաստ է: Բայց բուհական կրթությունը պետք է ԲԱՐԵՓՈԽԵԼ, ոչ թե ` ՏԵՂԱՓՈԽԵԼ... Աշտարակ: Պետք չէ գնալ հեռու: Եթե Երևանում գործում են Ամերիկյան, Սլավոնական կամ Ֆրանսիական համալսարանները, որոնք տարին տարու վրա ավելացնում են իրենց ուսանողների քանակը և այդ ուսանողների ճնշող մեծամասնությունը պահանջված է և հայկական աշխատանքի շուկայում, և, անգամ Հայաստանի սահմաններից դուրս, ուրեմն պետք չէ անիվ հորինել... պետք է վերցնել այդ բուհերի օրինակը` ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդիկան, ուսումնական պրոցեսի կազմակերպման մեթոդները և այլն: Այն, որ գիտահետազոտական ինստիտուտները պետք է ինտեգրվեն բուհերին, ասել եմ դեռ 20-25 տարի առաջ և միանշանակ կողմ եմ:

Բայց երբ պետական բուհերի 98 տոկոսով թափուր մնալուց բողոքում է մի մարդ, ով ընդամենը  մի քանի ամիս առաջ, նույն այդ դահլիճում հայտարարում էր, որ ՆՈՐ ոստիկանների համար բարձրագույն կրթություն պետք չէ, առնվազն զավեշտալի է: Որովհետև եթե երիտասարդը երկրի վարչապետի շուրթերից լսում է, որ ինքը առանց բարձրագույն կրթություն ստանալու  400.000 դրամ աշխատավարձ կստանա, ինչո՞ւ պետք է 5-6 տարի տանջվի, գումարներ վճարի, որ հետո գնա 150.000 կամ 200.000 դրամ աշխատավարձ ստանա: Մնացած անիմաստ պատգամավորների և պաշտոնյաների մասին էլ չեմ խոսում: 

Այնպես որ, կկվի նման բներում (բուհերի շենքերում) հոտ մի փնտրեք: Հոտը ձեր վրայից է գալիս ինչպես նաև`բուհական փտած կրթական համակարգից: 
#որովհետևտգետեք

Կարեն Քոչարյան