Ազատության հրապարակում Քոչարի են պարում

Ազատության հրապարակում Քոչարի են պարում

Երևանի տարբեր հատվածներից համաժամանակյա երթի մասնակիցները քիչ առաջ հավաքվեցին Ազատության հրապարակում։ Հավաքվելով՝ բողոքի ակցիայի մասնակիցները նախ ողջունեցին ոստիկաններին, «որ կարողացան այսքան լավ կազմակերպել մեր քայլերթը», ապա հարցեր ուղղեցին Ազատության հրապարակում հավաքվածներին․ «Մենք պատրա՞ստ ենք, որ Ամուլսարը հանք դառնա ՝Ամուլսարում թույլ տալ հանքարդյունաբերություն», հրապարակ՝ ոչ,  հարց՝« մենք պատրա՞ստ ենք հարկ եղած դեպքում ամեն օր դուրս գալ փողոց», հրապարակ՝ այո։ Ապա՝«Եվ մենք կանենք դա»։

Ապա մենք անգամ ևս ընթերցվեցին պահանջները, որոնք երեկ հրապարակվել էին։ «Կարողա լավ չեն կարդացել»,-ասաց կազմակերպիչներից Նարեկը։ Պահնաջներն են՝ անմիջապես փոխել Ամուլսարի շուրջ կատարվող իրադարձությունների ողջ տրամաբանությունը, դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումը և համեմատումն այն անհատների խմբի պահանջների հետ, ովքեր անմիջական շահառու են և հանքի բացումը բխում է ուղիղ իրենց ֆինանսական շահերից։

Ինչպես և երեկ նշել էինք՝  հայտարարվեց, որ կլինի գործադուլ և դասադուլ ջերմուկցիների հետ միասին։

Կուտակված էներգիան դրական հուն տեղափոխելու համար բնության պաշտպանները հայտարարեցին՝ պատրաստվեք, հայեր, պարելու։

Հրապարակում Քոչարու մի հսկայական շրջան է։