ՊԵԿ-ը Շիրակի թեմի առաջնորդին դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկել

ՊԵԿ-ը Շիրակի թեմի առաջնորդին դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկել

Պետական եկամուտների կոմիտեն Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկել:

«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն փնտրում է ՀԱԵ Շիրակի թեմի նախագահ Գևորգ Աջապահյանին...

Օգնեք՝ գտնեն...»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Աջապահյանը։

Նշենք, որ ըստ ՊԵԿ-ի՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը շարունակում է գրանցված մնալ որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպություն, որն ունի տնօրեն ի դեմս Գեւորգ Աջսպահյանի( հենց այս անուն-ազգանունով է գրանցումը կատարված ) եւ գործունեություն է կատարում հենց այն հասցեում, որը նշված է եղել ՊԵԿ աշխատակցի նամակում:

Պատճառը թերեւս այն է, որ ժամանակին երբ չկար Կրոնի մասին ՀՀ օրենք, կրոնական կազմակերպությունները գրանցվում էին որպես հասարակական կազմակերպություններ եւ այդ տվյալները պահպանվել են: