Լուկաշենկոն Կիևին առաջարկել է «ոչ-ոքի խաղալ» Ռուսաստանի հետ

Լուկաշենկոն Կիևին առաջարկել է «ոչ-ոքի խաղալ» Ռուսաստանի հետ

Ուկրաինացի զինվորականները «հոգնել են» պատերազմից, Կիևը հրատապ բանակցությունների կարիք ունի, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես գիտեմ ուկրաինացի զինվորականների տրամադրությունը. նրանք արդեն հոգնել են այս պատերազմից։ Եթե ​​մենք հիմա չբանակցենք, Ուկրաինան կարող է կորցնել իր պետականությունը և դադարել գոյություն ունենալ»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, «այս փուլում անհրաժեշտ է «ոչ-ոքի խաղալ». 

«Բոլոր զինվորականները, արևմտյան հետախուզական ծառայությունների ղեկավարները, քաղաքական գործիչներն ու պետությունների ղեկավարներն արդեն հրապարակայնորեն ասում են՝ չպետք է թույլ տալ, որ Պուտինը հաղթի։ 
Եթե ​​պնդում եք, որ դա հնարավոր կամ ցանկալի  չէ, ուրեմն բանակցությունների պահն է։ Այս փուլում ոչ-ոքի խաղացե՛ք»,- հավելել է Բելառուսի նախագահը։