Ո՞ր պատգամավորին էր ուղղված Փաշինյանի «կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին» սպառնալիքը | «Հրապարակի էջերում» 14.11.2019

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումները, սպառնաց ասֆալտին փռել եւ ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը նկատի ուներ իմքայլական, դարձյալ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, ում Վարդան Ղուկասյանը երեկ առավոտյան սպառնացել էր:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։