Դատավորի 50 հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնել թվով 21 հոգի

Դատավորի 50 հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնել թվով 21 հոգի

Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած 50 հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում թվով 21 հավակնորդ։  

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով և Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-50-Ո-119 որոշման 4-րդ հավելվածի 3-րդ մասի 19-րդ կետով՝ գրավոր քննության հանրագումարային արդյունքներով նվազագույն անցողիկ միավոր է համարվում 54-ը, ընդ որում՝ հավակնորդը պարտադիր պետք է հավաքի՝ քրեական իրավունքի թեստերի համար՝ 14 միավոր, իսկ քրեական դատավարության իրավունքի թեստերի համար՝ 40 միավոր, հետևաբար առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 7-ին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած 50 հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում թվով 21 հավակնորդ»։