Ամենահուսալի գաղտնաբառերը 3 պատահական բառերի համադրությունն է

Ամենահուսալի գաղտնաբառերը 3 պատահական բառերի համադրությունն է

 Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության կենտրոնը նշել է, թե որոնք են ամենահուսալի գաղտնաբառերը։ Տարբեր տառերի, թվերի և սիմվոլների համադրությամբ գաղտնաբառերը բնավ այնքան հուսալի չեն, որքան թվում են առաջին հայացքից, քանի որ հաքերները կարող են հատուկ ծրագրերի միջոցով հաշվարկել դրանք։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Բրիտանացի գիտնականների կարծիքով՝ առավել վստահելի են 3 պատահական բառերի համադրությամբ և իրար հետ որևէ կապ չունեցող բառերից բաղկացած գաղտնաբառերը։ Հենց նման համադրությունն է ի զորու առավելագույնս պաշտպանել օգտատերերի անձնական հաշիվները։