ԱՄՆ Սենատում լսումներ կանցկացվեն Հարավային Կովկասի հարցով

ԱՄՆ Սենատում լսումներ կանցկացվեն Հարավային Կովկասի հարցով

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում քննարկում է նախանշված, որը վերաբերելու է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությանը։

ԱՄՆ Սենատում համապատասխան լսումները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։

Լսումների ժամանակ ելույթով հանդես կգան ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը և ԱՄՆ Պետդեպի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը։