Խաղաղ անհնազանդության ակցիաները ավարտվեցին, դրանք վաղը կրկին կվերսկսվեն

Խաղաղ անհնազանդության ակցիաները ավարտվեցին, դրանք վաղը կրկին կվերսկսվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն ավարտվեցին։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ էլ հայտարարեցին , որ այսօր այսքանով սահմանափակվում են։

Սակայն լրագրողներին երիտասարդ դաշնակցականները տեղեկացրին, որ ամեն օր նմանատիպ ակցիաներ լինելու են, իրենք կլինեն փողոցում այնքան ժամանակ մինչեւ Փաշինյանը հրաժարական տա։

Երիտասարդ դաշնակցականների խոսքով՝ 100-ից ավել ակցիայի մասնակից բերման է ենթարկվել, գնում են զբաղվելու բերման ենթարկված իրենց ընկերների հարցերով։