Ավելի մեծ տարածք է անցնելու Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել

Ավելի մեծ տարածք է անցնելու Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել

Մեր գյուղը, մեր Կիրանցը դարերի պատմություն ունի։ Մեր գյուղը իր գոյության ընթացքում միշտ պայքարի մեջ է եղել, բայց հիմա մի այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ չգիտենք՝ ինչ անենք, իրոք անորոշության մեջ ենք։ Մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ այլ ուրիշ սահման, որ փաստորեն այդ նոր գծած սահմանը պտի գյուղի ներքևի հատվածով անցնի։ Այո, այո, կամուրջը, հենց հիմա մենք որտեղ որ գտնվում ենք։ Կամուրջը մի քիչ շրջանցում է, վերևի հատվածով է անցնում սահմանը, այդպես են ներկայացրել, բայց ստացվում է, որ իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են ընդգրկվելու Ադրբեջանի տարածք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Կիրանցի բնակիչներից մեկը։

«Մենք արդար պահանջ ունենք։ Քաղաքական խաղեր այստեղ չկան, սա քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի։ Հիմա էլ խոսակցություններ են սկսել, թե քաղաքական ուժեր են ներգրավված մեր գյուղերում և այլն, մենք դա պարզապես բացառում ենք, նման բան չկա։ Մենք մեր կամքով դուրս ենք եկել մեր դժգոհությունները արտահայտելու այս պահի դրությամբ իշխող այս կառավարությանը։ Ասում են՝ Հայաստանի հպարտ քաղաքացի, Հայաստանի ապագա և այլն, ես ուզում եմ հարցնեմ՝ հիմա ի վերջո Հայաստանը ապագա ունի, թե չէ։ Լավ, ու՞ր է տանում այս ամենը, ու՞ր ենք գնում, կործանմա՞ն»,- ասել է նա։