Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է իր հնարավորությունների շրջանակը ծառայեցնել ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար․ Անդրանիկ Գրիգորյան

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է իր հնարավորությունների շրջանակը ծառայեցնել ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար․ Անդրանիկ Գրիգորյան

Արտախորհրդարանական քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումներ ունենալ և քննարկել պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Երեկ «Հրապարակը» գրել էր, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հանդիպումը թեժ մթնոլորտում է անցել, մենք արդեն հայտնել ենք, որ սպասվում է համատեղ հայտարարություն, մեզ ասացին նաև որ Փաշինյանի հարաժարականը պահանջելու հարց է բարձրացվել։ Ընդդիմադիր ուժերից հայտարարությունը ստորագրել հրաժարվել են «Ժառանգություն» կուսակցությունն ու Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը։ 

«Հրապարակի» տեղեկություններով՝ 15 կուսակցություն ստորագրել էին, երկուսը ժամանակ էին խնդրել մտածելու: Որոշվել էր հայտարարության հրապարակումը հետաձգել մինչև այսօր:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Ժառանգութուն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանի հետ։

-Պարո՛ն Գրիգորյան, երեկ ընդդիամդիր կուսակցությունները հանդիպել էին, նաև «Ժառանգություն»-ից Նարինե Դիլբարյանը, քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, նաև այլ հարցեր։ Դուք հիմա ի՞նչ դիրքորոշում ունեք իրավիճակի հետ կապված։

-Ես կարծում եմ՝ հենց Նարինե Դիլբարյանը հենց երեկ ձեր թերթի միջոցով արտահայտեց «Ժառանգության» դիրքորոշումը թե՛ հանդիպումանը, թե՛ հանդիպումից հետո տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

-Հիմա ցանկանում ենք հասկանալ, դուք աջակցում եք իշխանությունների՞ն, թե՞ որպես ընդդիմություն այլ դիրքավորում ունեք։

-Տիկին Դիլբարյանի ասածում դժվար թե կարողանաք փնտրել մի կետ, որտեղ մենք աջակցում ենք ինչ-որ մեկին, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության շահին, և որտեղ որ գտնվում է այդ շահը, մենք այնտեղ ենք, այդ տիրույթում ենք։ Ցավոք, երեկվա հետ կապված «Ժառանգության» և շատ այլ ուժերի տեսակետները չեն չհամընկան։

-Մի քիչ ավելի փակագծեր կբացե՞ք ձեր մոտեցման հետ կապված, ձեր անհամաձայնությունների հետ կապված։

-Քանի որ այդ բանակցությունները գտնվում են շարունակականության տիրույթում, այս պահին պատեհ առիթ չէ փակագծեր բացելու։ Կարծում եմ՝ դրա ժամանակն էլ կգա։

-Իսկ այս ընդհանուր իրավիճակին կարո՞ղ եք գնահատական տալ, մարտերը, մարտական գործողությունները շարունակվում են։ Դիվանագիտական հարցերի հետ կապված ի՞նչ կասեք, ի՞նչ պետք է արվի։

-Կարծում եմ՝ մարտական գործողությունների հետ կապված ես չէ որ պետք է մեկնաբանություններ տամ, ուղղակի պետք է տեղավորվենք այն տրամաբանության մեջ, որ հետևենք պաշտոնական լրահոսին։ Շատ ծանր օրեր ենք ունեցել երեկ և երեկ չէ մյուս օրը, և բանակի հերոսական գործողությունների արդյունքում, կարծես թե, այդ ծանր օրերը որոշակիորեն անցյալում են մնացել։ Եվ սա չի նշանակում երբեք, որ մենք հաղթահարել ենք պատերազմական ինչ-որ նշանաձողեր, պատերազմը շարունակվում է, և հայոց բանակն իր առջև դրված խնդիրները փորձում է կատարել։ 

Պարոն Գրիգորյանը նաև փոխանցեց, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար (1991-1991 թթ․),  «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգված է ստեղծված իրավիճակով։ «Եվ փորձում է իր հնարավորությունների շրջանակը ծառայեցնել ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար»,- եզրափակեց Անդրանիկ Գրիգորյանը։