Երկաթուղու ենթակառուցվածքային աշխատանքները պետք է ավարտվեն հաջորդ տարի․պաշտոնյա  

Երկաթուղու ենթակառուցվածքային աշխատանքները պետք է ավարտվեն հաջորդ տարի․պաշտոնյա  

ԵՄ-Վրաստան բիզնես խորհրդի գլխավոր քարտուղար Զվիադ Չումբուրիձեն հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը համարվում է դարի նախագիծ եւ այն պետք է անպայման հասցնել իր տրամաբանական ավարտին։ Նա ընդգծել է, որ եւ ադրբեջանական, եւ վրացական կողմերը այս նախագծի հետ կապված պետք է ակտիվորեն աշխատեն եւ հույս է հայտնել, որ արդեն հաջորդ տարի կավարտվեն երկաթուղու հետ կապված բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները։

Վրացի պաշտոնյան նաեւ անդրադարձել է այն հարցին, թե աշխատանքների ավարտման համար վրացական կողմը կարիք ունի վարկավորման։ Նա ասել է, որ այդ հարցի հետ կապված որեւէ տեղեկատվություն չունի եւ դա ադրբեջանցի եր վրացի պատկան կառույցների իմանալիքն է։ Սակայն ինքը կարող է նշել, որ երկաթուղին փոխել է ողջ բիզնես միջավայրը։