Էյֆելյան աշտարակը վերանորոգման կարիք ունի

Էյֆելյան աշտարակը վերանորոգման կարիք ունի

Փարիզի խորհրդանիշ համարվող Էյֆելյան աշտարակը ծածկվում է ժանգով եւ կարիք ունի լուրջ վերականգնման, ինչպես որ նախատեսված է իրականացնել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։ Հրապարակման համաձայն, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ իրակaնացվում է կոսմետիկ վերանորոգում, որի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո, մինչդեռ մասնագետները նշում են, որ աշտարակն ունի կարիք գլոբալ վերանորոգման։

Աշատարակի մետաղական կոնստրուկցիաների վրա հայտնվել է ժանգ եւ ակտիվ կորոզիայի պրոցեսներ, մի բան, որ դեռ Գյուստավ Էյֆելն է համարել աշտարակի ամենամեծ խնդիրը։

Ի դեպ, Էյֆելը այդ երեւույթները կանխելու համար խորհուրդ է տվել ամեն յոթը տարին մեկ աշտարակը ներկել։