Երկրապահներ, չե՞ք ամաչում` ու՞մ կողքին եք կանգնել, երկիրը թուրքաադրբեջանական ինչ-որ վայր դարձնողի՞

Երկրապահներ, չե՞ք ամաչում` ու՞մ կողքին եք կանգնել, երկիրը թուրքաադրբեջանական ինչ-որ վայր դարձնողի՞

«Սյունիք» աշխարհազորի հրամանատար Արամազդ Զաքարյանը արցախյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցել է ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլեւ՝ սահմանամերձ մարզերի՝ Տավուշի, Սյունիքի ինքնապաշտպանությանը: Երկապահ Կամավորականների Միության այսօրվա կրավորական կեցվածքը՝ Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հրամանատարն ամոթալի է համարում. «Այս երկրի համար ես եւ իմ ընկերները արյուն ենք թափել: Իմ ընկերներից շատերը թաղված են Եռաբլուրում: Բայց մենք սրա համար չենք պայքարել:

Երկրապահը, ցավոք սրտի, բոլոր ժամանակներում օգտագործվել է քաղաքական նպատակների համար: Ինչ-որ պահի դեռեւս կային մաքուր, անաղարտ տղաներ, որոնց նպատակը ազնվորեն եղել է երկրին, հայրենիքին ծառայելը: Բայց, ցավոք սրտի, Երկրապահը աստիճանաբար դարձավ քաղաքական կոնյուկտուրայի խաղալիք, սկսեցին օգտագործել այս հրաշալի կառույցը, որի բազայի վրա ստեղծվեց մեր բանակը, դրվեցին մեր բանակի հիմքերը: Այսօր ի՞նչ է կատարվում երկրապահի հետ, այն լրիվ կորցրել է իր դիմագիծը: Ինձ համար չկա այն երկրապահը, որը պատրաստ էր երկրի համար իր կյանքը զոհաբերել: Հիմա այդ տղաներին օգտագործում են՝ ով ինչպես կարողանում է: Շատ անբարոյական են վերաբերվում Երկրապահի հետ թե՛ ներսի տղաները, թե՛ դրսից: Այդ տղաները, ովքեր պատերազմական ուղի են անցել, իրենք գոնե ետ նայեն, նայեն իրենց կենսագրությանը, կանգնեն հայելու առաջ, կան մարդիկ ովքեր մեզ հետ ճանապարհ են անցել: Տղանե՛ր, կանգնե՛ք հայելու առաջ եւ ինքներդ ձեր հոգու հետ ազնիվ եղեք եւ ասեք՝ այս ի՞նչ ենք անում, էս ու՞մ կողքն ենք կանգնել, երկիրը թուրքաադրբեջանական ինչ-որ վայր դարձնողի՞, նրա՞ն եք պաշտպանում:

Իմ նման մարդկանց համար այլեւս ձեր կենսագրությունը ոչնչացված է, դուք ինքներդ եք ձեզ ոչնչացրել: Խնդրում եմ հասկացեք՝ դուք ձեր կենսագրության վրա խաչ եք քաշել այսօրվա դիվերսանտ իշխանությունների թեթեւ ձեռքով: Դուք թքել եք ձեր ապրածի վրա: Ո՞նց կարելի է կանգնել մի մարդու կողքին, ով ասում է` Արցախը Ադրբեջանի մաս է: Բա դուք ինչի՞ համար էիք զենք վերցրել, տղանե՛ր: Իմ մարտակա՛ն ընկերներ, դուք ինչի՞ համար էիք ձեր կյանքը զոհաբերում»: 

Արամազդ Զաքարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Սփյուռքի ձայնի» եթերում, շաբաթ օրը երեկոյան: