Ինչպես գնահատել ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկերը․ գիտնականներ
Գիտնականները նշել են, որ գոտկատեղի շրջագծի եւ հասակի հարաբերակցությամբ կարելի է արդյունավետ կերպով պարզել, թե տվյալ մարդը որքանով է հավանական, որ ինֆարկտ կամ ինսուլտ ստանա։ Սա, ըստ մասնագետների, ավելի արդյունավետ միջոց է, քան օրգանիզմում ճարպի պարունակության մակարդակով ինֆարկտ եւ ինսուլտ ստանալու հավանականության գնահատումը։
Հետազոտությունները պարզել են, որ գոտկատեղի շրջագծի եւ հասակի հարաբերակցությունն ընդհանուր առմամբ ուղիղ համեմատական է նրան, թե մարդը որքանով է ենթակա սիրտ-անոթային հիվանդություններ ունենալուն։ Որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան ավելի մեծ է հավանականությունը։ Գիտնականները նաեւ նշել են, որ կարեւոր է, որպեսզի մարդիկ պայքարեն ներքին օրգանների ճարպակալման դեմ։ Կարեւոր է ոչ միայն ընդհանուր առմամբ՝ ճարպակալման դեմ պայքարը, այլ կոնկրետ պայքարը, որպեսզի ճարպը չկուտակվի մարմնի որոշակի հատվածներում, ինչպես օրինակ՝ որովայնում, եւ չշրջապատի ներքին օրգանները։
Կարծիքներ