Բանակցությունները տեղի գործարարների հետ ընթացքի մեջ են. Տիգրան Արզաքանցյան

Տիգրան Արզաքանցյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.
«Այս օրերին աշխատանքային ձևաչափով հանդիպումներ ունեցա տեղի գործարար համայնքի անդամների հետ։
Դուբայում բիզնեսի հզոր ուժ կա, տնտեսական աճին ուղղված հետաքրքիր մոտեցումներ, որոնք կարող ենք և պետք է կիրառելի դարձնել նաև Հայաստանում։
Բանակցությունները տեղի գործարարների հետ ընթացքի մեջ են, արդյունքների մասին կխոսենք առաջիկայում։
Հարգելի Հայրենակիցներ «Ուժը Հայրենյաց» կուսակցությանը անդամագրվելու համար անցեք հղումով `https://www.ujhay.am/joinus»։
Կարծիքներ