Թրամփի դեմ նոր հայց է ներկայացվել

Թրամփի դեմ նոր հայց է ներկայացվել

Լրագրող Ժան Քերոլը, ով 1990-ականներին մեղադրել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բռնաբարության փորձի մեջ, նոր հայց է ներկայացրել քաղաքական գործչի դեմ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Հրատարակությունը նշում է, որ Քերոլը փաստաթղթեր է ներկայացրել Նյու Յորքում, քանի որ ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս սեռական բռնության զոհերին հայցեր ներկայացնել մի քանի տասնամյակ առաջ տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ։ Նոր հայտարարության մեջ Քերոլը պնդում է, որ Թրամփը ծեծել է իրեն, բռնաբարել, և որ նախկին նախագահը զրպարտել է իրեն՝ հերքելով բռնաբարության մեղադրանքները:

Elle-ի լրագրող Ժան Քերոլը 2019 թվականին Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ։ Կինը պնդում է, որ իրադարձությունները տեղի են ունեցել Նյու Յորքի հանրախանութի կցամասում։ Քերոլի խոսքով՝ Թրամփը ասել է, որ նվեր է փնտրում աղջկա համար և նրան տարել է հանդերձարան, որտեղ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Աղջկան ի վերջո հաջողվել է հրել Թրամփին ու փախչել։

Քերոլի խոսքով՝ ինքը հարձակման մասին չի հայտնել ոստիկանություն, այլ պատմել է երկու մտերիմ ընկերների։ Նրա երկու ընկերները հաստատել են նրա պատմությունը։ Այնուհետ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «ամբողջովին կեղծ և անիրական պատմություն»: Ինքը՝ Թրամփը, նույնպես հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ Քերոլը «իր ճաշակով չէ»։