«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին. կստեղծվի խորհրդարանական խումբ

«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին. կստեղծվի խորհրդարանական խումբ

Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այս մասին պայմանավորվել են նախօրեին՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը նախաձեռնել էր Արմեն Գրիգորյանը՝ հյուրընկալելով Լիլիթ Մակունցին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին եւ Գեւորգ Գորգիսյանին:

Հանդիպման առիթը եղել են ընդդիմադիրների քննադատությունները՝ ԱԽ-ին ուղղված, թե խմբակցությունները ներառված չեն աշխատանքներին։ Ի դեպ, հանդիպումը տեւել է 5-10 րոպե, ԱԽՔ-ն առաջարկել է խումբ ստեղծել, նրանք համաձայնել են, լուսանկարվել ու հեռացել։