Լեհաստանը հայտարարել է Ռուսաստանում գտնվող մի շարք արվեստի գործերի հանդեպ իր իրավունքների մասին

Լեհաստանը հայտարարել է Ռուսաստանում գտնվող մի շարք արվեստի գործերի հանդեպ իր իրավունքների մասին

Լեհաստանի ԱԳ նախարարությունը մեղադրել է Խորհրդային Միությանը լեհական մշակույթին հասցրած վնասի մասին եւ հայտարարել, որ Լեհաստանը ունի իրավունքներ Ռուսաստանում գտնվող մի շարք արվեստի գործերի հանդեպ։ Այս մասին կարդում ենք լեհական արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան էջում։ Լեհական ԱԳ նախարարությունը նաեւ հայտարարել է, որ խորհրդային բանակն ու ՆԳԺԿ-ն Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծ վնաս են հասցրել մի շարք երկրների մշակույթին երբեմն ոչնչացնելով այն արժեքները, որոնք գերմանական ֆաշիստները չեն հասցրել ոչնչացնել։