Երաշտի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն 

Երաշտի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն 

Իտալիայի կառավարությունը երկրի հյուսիսային շրջանների մեծ մասում հայտարարել է արտակարգ դրություն՝ երաշտի պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Որոշ դեպքերում, ինչպես օրինակ Վերոնա քաղաքում, երաշտի պատճառով ջրի օգտագործումը սահմանափակվել է։

Արտակարգ դրության հայտարարման պայմաններում, կառավարությունը 36,5 միլիոն եվրո է հատկացրել գլխավոր գյուղատնտեսական շրջաններին։ Նշվում է նաեւ, որ երաշտը սկսել է զգացնել տալ իրեն նաեւ կենտրոնական եւ հարավային շրջաններում։