Մարդասիրական օգնություն են ուղարկել Ուկրաինա 

Մարդասիրական օգնություն են ուղարկել Ուկրաինա 

Ադրբեջանական մամուլում տարածված հրապարակումների համաձայն, Սումգայիթ քաղաքի իշխանությունները 50 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Ուկրաինա։ Օգնությունն իր մեջ ներառել է երկարաժամկետ պահպանման համար նախատեսված սննդամթերք, դեղորայք, մանկական սնդդամթերք եւ հագուստ։

Օգնությունը կհասցվի Վարշավա, որտեղից էլ արդեն ցամաքային ճանպարհով՝ Ուկրաինա։ Օգնությունը տրամադրվել է՝ ընդառաջ Ուկրաինայի Չերկասկի մարզի ղեկավարության՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի իշխանություններին ուղղված խնդրանքի։