Առաջին անգամ կապիկի ծաղիկ հիվանդությամբ երեխա է վարակվել 

Առաջին անգամ կապիկի ծաղիկ հիվանդությամբ երեխա է վարակվել 

Նիդերլանդներում առաջին անգամ կապիկի ծաղիկ հիվանդությամբ երեխա է վարակվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 352-ի։ Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության Ազգային ինստիտուտը։ Երեխան կրտսեր դպրոցական տարիքի է։

Թե ինչպես է վարակվել, դեռ պարզ չէ, սակայն միանշանակ կերպով մասնագետները նշել են, որ երեխան սեքսուալ բռնության չի ենթարկվել, այսինքն՝ վարակի փոխանցման սեքսուալ ճանապարհը բացառել են։