Հունգարիան՝ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մասին

Հունգարիան՝ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի սկիզբը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը:

Այս մասին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ասել է Բաքվում՝ Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Report-ը։

Սիյարտոն նաև նշել է, որ Հունգարիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին «ԼՂ տարածքների ականազերծման հարցում»։

«Մենք պատրաստ ենք աջակցել երկու երկրների միջև խաղաղության վերականգնմանը»,- հավելել է արտգործնախարարը։