Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 818-ի

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 818-ի

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացության ութ դեպք է հայտնաբերվել։ Հիվանդացության ընդհանուր թիվը հասել է 818-ի։ Մահացության ընդհանուր թիվը կազմում է 13 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 686 է։ Կարանտինում գտնվում է 2902 մարդ։ Աշխարհում, հիշեցնենք, որ հունիսի ութին կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է ավելի քան 7,2 միլիոն մարդ։ Մահացածների թիվը գերազանցել է 409 հազարը, իսկ առողջացածների թիվը մոտ է 3,6 միլիոնին։