Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ առեւտրում ռեկորդ է գրանցել 

Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ առեւտրում ռեկորդ է գրանցել 

Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընթացիկ տարում պատմական ռեկորդ է արձանագրել։ Առաջին անգամ Հայաստանը, ըստ ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրության, ունեցել է դրական առեւտրային բալանս։ Sputnik-ի փոխանցմամբ, Հայաստանի առեւտուրը ԵԱՏՄ երկրների հետ, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 47,5 տոկոսով, կազմելով 5 միլիարդ դոլար։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 3,4 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ այս տարվա 9 ամիսներին առեւտրի ծավալը գերազանցել է 22 թվականի ողջ տարվա ցուցանիշին։

Դրական են միտումները նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առեւտրում։ Այսպես Ղազախստանի հետ առեւտրի աճը եղել է 1,5 անգամ, Ղրղզստանի հետ առեւտուրը աճել է 2,5 անգամ, Բելառուսի հետ՝ 5 տոկոսով, Ռուսաստանի հետ՝ 7 տոկոսով։ Նշենք, որ մինչ այս տարի առեւտուրն աճել է Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ։ Կարեւոր է նշել նաեւ, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ հասել է դրական առեւտրային բալանսի, երբ արտահանումը գերազանցել է ներկրմանը։ Մինչ այս տարի՝ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ առեւտրի բալանսը եղել էր բացասական, այսինքն՝ ներկրումը գերազանցել էր արտահանմանը։