Այսօր Իրանը պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ արձակեց սեփական արտադրության հրթիռը

Այսօր Իրանը պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ արձակեց սեփական արտադրության հրթիռը

Կարելի է համակրել Իրանը, կարելի է չհամակրել, բայց չհարգել այս հինավուրց քաղաքակրթությունն անհնարին է։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Տևական ջանքերից հետո այսօր Իրանը պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ արձակեց սեփական արտադրության «Սիմուրղ» կրող հրթիռը՝ երկրագնդի ուղեծիր դուրս բերելով միանգամից երեք արբանյակ»,-գրել է նա։