Ուկրաինայում այժմ վճռական պահ է․ Շոլց

Ուկրաինայում այժմ վճռական պահ է․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ԵՄ մյուս երկրները պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերեն Ուկրաինային, քանի որ Գերմանիան միայնակ ի վիճակի չէ կրել այդքան մեծ բեռ։

Այս մասին նա հայտարարել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համաժողովում ելույթ ունենալիս։

«Չպետք է այնպես լինի, որ Գերմանիան այդքան մեծ մասնաբաժին ունենա Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր ծավալում։

Շատ բան անելը պետք է լինի մեր ներդրումը, բայց մնացած բոլորը նույնպես պետք է շատ բան անեն»,-հավելել է նա՝ տեղեկացնելով, որ փետրվարի 1-ին ԵՄ գագաթնաժողովում կբարձրացնի բեռի բաշխման հարցը Կիևին օգնություն ցուցաբերելու հարցում։

Շոլցի խոսքով, «վճռական պահն այժմ եկել է» ուկրաինական հակամարտության հարցում։

Կանցլերը կրկին հավաստիացրել է, որ Բեռլինը 2024 թվականին Ուկրաինային աջակցելու համար կհատկացնի ավելի քան 7 միլիարդ եվրո, ինչը կկազմի ԵՄ երկրների օգնության կեսից ավելին։