Առաջին անգամ կիրականացնեն «կանաչ տուրիզմի» ծրագիր

Առաջին անգամ կիրականացնեն «կանաչ տուրիզմի» ծրագիր

Թուրքիան հայտարարել է, որ աշխարհում առաջին անգամ մտադիր է իրականացնել կանաչ կամ էկոլոգիկան տուրիզմի ազգային ծրագիր, որը ենթադրում է տուրիզմի զարգացման ոլորտում այնպիսի գլոբալ պրակտիկաների ներդրում, որոնք կնվազեցնեն շրջակա միջավայրի աղտոտումը՝ համաձայն Կլիմայի մասին Փարիզյան հռչակագրի։ Այս մասին հայտնում է Milliyet պարբերականը։

Ծրագիրը կիրականացվի Կայուն տուրիզմի Գլոբալ խորհրդի (GSTC) հետ Անկարայի ունեցած համաձայնագրի շրջանակներում եւ հաշվարկված է մինչեւ 2030 թվականը։ Ծրագրի մեկնարկը տրվելու է 2023 թվականին։ Այս փուլում կսահմանվեն էկոլոգիական տուրիզմի ծրագրի հիմնական թեզիսները, ինչպես նաեւ կապալառուներին, ովքեր կզբաղվեն իրականացմամբ ու վերահսկմամբ։

Փետրվարին արդեն կմիանան ծրագրին նաեւ մասնակիցները, որոնք ներգրավված են լինելու ծրագրի մեջ։ 2025 թվականին, երկրորդ փուլի ժամանակ արդեն, հյուրանոցներին կտրամադրվեն առաջին «կանաչ հավաստագրերը», իսկ մինչեւ 2030 թվականը ենթադրվում է, որ կիրականացվեն բոլոր միջազգային չափորոշիչային պահանջները, որոնք առկա են կայուն տուրիզմի ոլորտում եւ նաեւ Փարիզյան դեկլարացիայում, որոնք ստանձնել է Թուրքիան 21 թվականին։