Անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո առաջին անգամ դուրս կգա պոդիում 

Անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո առաջին անգամ դուրս կգա պոդիում 

Անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո վեց տարի անց, առաջին անգամ մոդել Լինդա Եվանգելիստան դուրս կգա պոդիում եւ կմասնակցի նորաձեւության ցուցադրության։ Այս մասին հայտնում է Today պարբերականը։

57-ամյա Եվանգելիստան կմասնակցի Fendi նորաձեւության տան ցուցադրությանը, որը կկայանա այս տարվա սեպտեբերին։ Ցուցադրություն-շոուն նվիրված կլինի Fendi բագետ-պայուսակների հայտնի ապրանքանիշի քսանհինգ ամյա հոբելյանին։ 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Եվանգելիստան դատի էր տվել Zeltiq Aesthetics կլինիկային՝ իր դեմքը այլանդակելու համար։ Նա պահանջել էր որպես փոխհատուցում հիսուն հազար դոլար։ Մասնավորապես, 2015-16 թթ նա լիպոսակցիայի մի քանի պրոցեդուրաներ էր անցել, որպեսզի մարմնի որոշ հատվածներում նվազեցներ ճարպի պարունակությունը։ Սակայն պրոցեդուրաները հակառակ էֆեկտն են ունեցել, եւ մոդելի մոտ ճարպային կուտակումներ են առաջացել, որոնք դիետաներով եւ մարզական վարժություններով հնարավոր չէ վերացնել։ Այս տարվա փետրվարին նա առաջին անգամ ցույց էր տվել անհաջող պլաստիկ վիրահատության հետեւանքները։