Զելենսկին ժամանել է ազատագրված Խերսոն

Զելենսկին ժամանել է ազատագրված Խերսոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի ժամանել է Խերսոն քաղաք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։

Գործակալությունը հայտնում է, որ Զելենսկին ելույթ է ունեցել ուկրաինացի զինծառայողների և ուժայինների առջև՝ բարձր գնահատելով նրանց անմնացորդ նվիրումն ու անձնուրաց պայքարը՝ Խերսոնը ռուսական բանակի վերահսկողությունից ազատագրելու հարցում։