Իսրայելում կրքերը չեն մարում․ ի՞նչ է հայտնի

Իսրայելում կրքերը չեն մարում․ ի՞նչ է հայտնի

Ցուցարարները շաբաթ երեկոյան ցույցեր են անցկացրել Թել Ավիվում և ամբողջ Իսրայելում։ 
Տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ կառավարության՝ դատական ​​համակարգը բարեփոխելու ծրագրերի և մատնանշել երկրի արաբական համայնքներում բռնության մակարդակի աճը:
Այդ մասին գրում է Times of Israel-ը։

«Ըստ լրատվամիջոցների և CrowdSolutions ընկերության, որին վկայակոչում է Channel 13-ը, Թել Ավիվում ցույցին մասնակցել է մոտ 100 հազար մարդ»,- մեջբերում է թերթը։

Թել Ավիվի Կապլան փողոցի գլխավոր բողոքի ցույցին ելույթ է ունեցել Էտ Տիրա քաղաքի քաղաքապետ Մամուն Աբդ ալ Հեյը։ Քաղաքապետի ուղերձը հնչել է այն բանից մի քանի օր հետո, երբ քաղաքի կենտրոնում գնդակահարել են քաղաքի մունիցիպալ կառավարիչ Աբդել Ռահման Քաշուային: 

Մեկ օր անց Քաշուայի սպանությանը հաջորդել են ևս չորս սպանություններ հյուսիսային Աբու Սնան քաղաքում, որոնք դարձել են այս տարվա բռնության ամենամեծ գործողություններից մեկը։