Մի կին էլ ես եմ, կարա՞մ 24 տարեկան տղամարդ առևանգել

Մի կին էլ ես եմ, կարա՞մ 24 տարեկան տղամարդ առևանգել

Հասարակությունն արդեն մի քանի օր է՝ քննարկում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի մեկամսյա կալանավորման հարցը: Ի վերջո, ինչո՞ւ է զոհվածի մայրը հայտնվել կալանավայրում, եթե Աշոտ Փաշինյանն առևանգված չէ, ողջ և առողջ է, այս հարցը շատերին է մտատանջում: 44-օրյա պատերազմում զոհված Էդմոն Մնացականյանի մայրը` Կարոլին Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ Ժորան ծառայել է իր որդու` Էդմոնի հետ: Գայանե Հակոբյանին ճանաչում է վաղուց, լավ կին է, լավ մայր, ասում է նա: Այն, ինչ կատարվում է այսօր, Կարոլին Միքայելյանի պնդմամբ` անընդունելի է ու խիստ անարդար:

- Տիկին Կարոլին, հիշո՞ւմ եք առաջներում նման դեպք, երբ զոհվածի ծնողին այսկերպ հալածեին:

- Չեմ հիշում նման բան, էս թվին ամեն բան սպասելի է էս խուժաններից:

- Կառավարության շենքի դիմաց ծնողները նստացույց են իրականացնում: Չե՞ք ցանկանում միանալ նրանց:

- Եթե հարկ լինի, միանալու ենք:

- Իշխանությունները խաղաղության մասին են խոսում, հավատո՞ւմ եք խաղաղության դարաշրջան ասվածին:

- Ոչ մի խաղաղություն էլ չկա, ի՞նչ խաղաղություն:

- Տիկին Գայանեի հետ կատարվածին ի՞նչ գնահատական կտաք:

- Պետք է ազատ թողնեն, ի՞նչ պետք ա անեն: Ի՞նչ ա արել էդ աղջիկը, որ բռնել են, կամ էդ խուժանի տղեն խի՞ հայտնվեց մարդկանց մեջ, չեմ հասկանում: Գայանեին պիտի բաց թողնեն: Խուժան երկիր դարձրին…. զոհվածի մորը կալանավորում են, որ ի՞նչ լինի: Չեմ հասկանում: Ոչ մեկն էլ դրան չի առևանգել: Կինը ո՞նց կարա տղամարդ առևանգի, մի կին էլ ես եմ, կարա՞մ 24 տարեկան տղամարդ առևանգել: Ես ոչ մեկից չեմ վախենում, հերիք եղավ, ինչի՞ են անմեղ կնոջը բռնել, քի՞չ են վիշտ պատճառել մեզ, ի՞նչ են ուզում: Ասել ա՝ արի գնանք, տես հերդ ինչ ա արել, եթե կարող էր պատերազմ կանգնեցնել ու չի կանգնեցրել, գետինը մտնի…. Աշոտին որ տեսնեի, կասեի` թքեմ երեսիդ, ամոթ քեզ: Ծնողները պիտի դրան սատկացնեին, ի՞նչ առևանգել, ամոթ, ամոթ, հազար ամոթ: