Կհամագործակցեն կիբերանվտանգության ոլորտում 

Կհամագործակցեն կիբերանվտանգության ոլորտում 

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պայմանավորվել են համագործակցել կիբերհանցագործների դեմ պայքարելիս։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, համաձայնագիրը երկու երկրների միջեւ կնքվել է Իսրայելի եւ ԱՄՆ ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների եւ կիբերտարածքի կառավարմամբ զբաղվող գերատեսչությունների հանդիպման ժամանակ։

Նպատակը երկու երկրների ֆինանսական համակարգերի պաշտպանությունն է, ու կիբերհանցավորության, այդ թվում նաեւ՝ կիբերխարդախությունների դեմ համատեղ պայքարը նաեւ գլոբալ կիբերտարածքում։