Ավիահարձակման է ենթարկվել իրաքա-սիրիական սահմանին գտնվող շիա մահմեդականների բազան 

Ավիահարձակման է ենթարկվել իրաքա-սիրիական սահմանին գտնվող շիա մահմեդականների բազան 

Անհայտ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման է ենթարկվել Իրաքի եւ Սիրիայի սահմանին, Բու-Քեմալ քաղաքում գտնվող շիա մահմեդական զորաջոկատների ռազմաբազան։

Նշենք, որ այդ ջոկատները կռվում են սիրիական կառավարական զորքերի կողմից։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ Տուժածների մասին հաղորդումներ չկան։ Լրատվամիջոցը ենթադրում է, որ հարձակումն իրականացրել են իսրայելական անօդաչու թռչող սարքերը։