Եթե դա Ձեզ կբավարարի, կարող եմ ներողություն խնդրել․ Անանյան (տեսանյութ)

Եթե դա Ձեզ կբավարարի, կարող եմ ներողություն խնդրել․ Անանյան (տեսանյութ)

Նոր ՀԴՄ-ների ձեռքբերման հարցը դարձյալ չի լուծվում։ Դավիթ Անանյանն այսօր էլի հույս հայտնեց, որ դեկտեմբերից սկսած՝ կլինեն առաջին խմբաքանակները, միաժամանակ նշեց, որ սա իրենց ցավոտ կողմն է։

«Երևի թե ծեծված արտահայտություն պիտի անեմ՝ մենք մի քիչ ավելի լավատես էինք, քան զարգացումները ցույց տվեցին»,-խոստովանեց Անանյանը

Hraparak.am-ի դիտարկմանը, թե նոյեմբեր էր ասում, դրանից առաջ՝ հոկտեմբեր, սեպտեմբեր, Անանյանն այսպես արձագանքեց․ «Դրա համար ասացի՝ ես ավելի լավատես էի, քան իրականությունն է։ Եթե դա Ձեզ կբավարարի, կարող եմ ներողություն խնդրել, որ ավելի օպտիմիստիկ էի»։

Անանյանն իր մեղքն ընդունեց նաև Գյումրու ավտոմաքսատան կառուցման ժամկետների խախտման մասով՝ նշելով, որ մեղքը ժամկետ հրապարակողինն էր, ոչ թե շինարարինը, իսկ ժամկետ հրապարակողը ինքն էր։

Մանրամասն՝ տեսանյութում։