Մեկնարկել է Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը 

Մեկնարկել է Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը 

Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստը , որը տեղի էր ունենում մոտ մեկ շատբաթ առաջ, հետաձգվել էր ԱԺ  նիստին մասնակցող Արմեն Գեւորգյանի բացակայության պատճառով:


Հիշեցնենք՝ այս գործը երկարատև ընդմիջում էր ունեցել` կապված արձակուրդների, ամբաստանյալների և փաստաբանների բացակայության հետ, ընտրությունների, Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի դիմումի։
Սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։
Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։
Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։ Քոչարյանը նիստերի դահլիճում է