«ԷՐԵՆ-3 ԱՐԱՐԱՏ ԼԵՌ». Թուրքիայի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել

«ԷՐԵՆ-3 ԱՐԱՐԱՏ ԼԵՌ». Թուրքիայի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել

Թուրքիայի Հանրապետության Ներքին գործերի  նախարարության ստորաբաժանումների մասնակցությամբ գործողություն է իրականացվել երկրի արևելյան Աղրը նահանգում։

Տեղեկանում ենք Թուրքիայի ՆԳՆ պաշտոնական կայքից (23.01.2021)։

Նահանգը տեղակայված է Հայաստանին սահմանակից Իգդիր նահանգից արևմուտք։ Թուրքերենում Աղրը անունն է կրում Արարատ լեռը։

«ԷՐԵՆ-3 ԱՐԱՐԱՏ ԼԵՌ» [EREN-3 AĞRI DAĞI] գործողությանը մասնակցել են թուրքական ՆԳՆ Ժանդարմեայի հրամանատարությունը, Ժանդարմեայի հատուկ գործողությունների, Ոստիկանության հատուկ գործողությունների և ավանային անվտանգության ստորաբաժանումները՝ 1040 աշխատակից, 59 օպերատիվ խումբ։

Թուրքիայի ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գործողությունը սկսվել է չեզոքացնելու ահաբեկիչներին, որոնք այդպիսին են դիտարկվում տարածաշրջանում։