«Բազելին» հարգում ենք, բայց մարտական ենք տրամադրված․ Արթուր Ավագյան

«Բազելին» հարգում ենք, բայց մարտական ենք տրամադրված․ Արթուր Ավագյան

Երևանի «Փյունիկն» այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվտան «Հանրապետական» մարզադաշտում ուժերն է չափելու «Բազելի» հետ։ «Փյունիկը» խմբի մրցաշարային աղյուսակում այժմ գտնվում է երրորդ հորիզոնականում։ «Սլովանն» ու «Բազելը» վաստակել են 8-ական միավոր, հայկական ակումբը՝ 6։ Միայն հաղթանակը «Փյունիկին» թույլ կտա պատմական արդյունք գրանցել ու դուրս գալ հեղինակավոր խմբային փուլից։

«Տրամադրվածությունը մարտական է։ Անպայման փորձելու ենք այնպես անել, որպեսզի հասնենք դրական արդյունքի։ Ողջունում եմ բոլորիդ։ Կարող եմ ասել, որ խաղին արդեն պատրաստ ենք։ Բոլորս գիտենք, որ «Բազելը» շատ ուժեղ ակումբ է, լավ թիմ ունեն, հարգում ենք իրենց, բայց մենք պատրաստ ենք խաղին»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Արթուր Ավագյանը՝ անդրադառնալով արտասահմանցի մարզական լրագրողների դիտարկումներին։

««Բազելի» հետ առաջին խաղում էլ մենք ամենևին վատ հանդես չենք եկել։ Դուք նշում եք, որ «Բազելի» հետ առաջին հանդիպման առաջին խաղակեսն ենք մենք բավական լավ անցկացրել, սակայն ես այդ կարծիքը ունեմ ընդհանուր խաղի մասին, մենք իրոք վատ հանդիպում չանցկացրինք»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» «Բազելի» հետ արտագնա հանդիպմանը ցավալի պարտություն կրեց 3-1 հաշվով։

Նշենք, որ «Փյունիկ»-«Բազել» երկրորդ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 21։45-ին։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հրապարակմանը համաձայն՝ հայկական ակումբը այս խաղի համար 25 ֆուտբոլիստ է հայտավորել՝ Դավիդ Յուրչենկո, Սերգեյ Միքայելյան, Ստանիսլավ Բուչնև, Ժունինյո, Միխաիլ Կովալենկո, Արթուր Ավագյան, Նիկիտա Բարանով, Ալեքսանդր Գոնսալես, Արման Եղիազարյան, Ռոբերտ Դեմիրճյան, Սերգեյ Վակուլենկո,Ալեքսանդր Միլիյկովիչ, Անտոն Բրատկով։