ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին և բացել Լաչինի միջանցքը

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին և բացել Լաչինի միջանցքը

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին և բացել Լաչինի միջանցքը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև, որով կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ազատ արձակել Բաքվում պահվող ՀՀ ռազմագերիներին։ 

«Վեհաժողովը նշում է հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումներին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Մարդու իրավունքների դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ, և կոչ է անում դատարանի կողմից որոշված միջանկյալ միջոցների անհապաղ և լիարժեք իրականացման համար»,-ասվում է ԵԽԽՎ ընդունած բանաձևում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Համագումարը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների շուրջ, որոնք դեռևս կալանավորված են Ադրբեջանում։ 

«Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»,-ասված է ԵԽԽՎ բանաձևի տեքստում։