Բաքուն պետք է պատասխան տա Լաչինի միջանցքը փակելու համար. իրանցի պատգամավոր

Բաքուն պետք է պատասխան տա Լաչինի միջանցքը փակելու համար. իրանցի պատգամավոր

Իրանի Մեջլիսում Թեհրանի և հյուսիսի հայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանն ասել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը կսրի տարածաշրջանի ճգնաժամը։
Այդ մասին հայազգի պատգամավորը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում։

«Ցավոք, հիմա, Լաչինի միջանցքի փակմամբ, Լեռնային Ղարաբաղի բնակիչները գտնվում են ծանր պայմաններում։ Նման պահվածքը, անշուշտ, կսրի տարածաշրջանում ճգնաժամը։

Ակնկալվում է, որ մեր երկրի դիվանագիտական ​​ապարատը պատասխանատվության կենթարկի Բաքվի ռեժիմին»,- ասել է Շահվերդյանը։