Հայտնի է՝ կխաղա՞ Մեսսին Ամերիկայի գավաթում, թե ոչ

 Հայտնի է՝ կխաղա՞ Մեսսին Ամերիկայի գավաթում, թե ոչ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտնել է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կխաղան 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում։

Ամերիկայի գավաթի խաղարկությունն այս ամառ կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 20-ից հուլիսի 14-ը։ Արգենտինայի հավաքականը գավաթի գործող հաղթողն է։