2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը կորցրե՞լ է ուժը․ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը

2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը կորցրե՞լ է ուժը․ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերի համալիրը շարունակում է արդիական մնալ։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ուժը կորցրե՞լ է, ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է հետևյալը․

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերը մնում են արդիական, և կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հերքել դրանք»։