Ուկրաինան բողոքել է Իրանի դեմ․ մարտադաշտն առայժմ խաղադաշտն է

Ուկրաինան բողոքել է Իրանի դեմ․ մարտադաշտն առայժմ խաղադաշտն է

Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի գործադիր կոմիտեն դիմել է ֆուտբոլի միջազգային ասոցիացիային (ՖԻՖԱ)՝ աշխարհի առաջնությունում Իրանի մասնակցության դեմ արգելանք դնելու խնդրանքով։ Այդ մասին հայտնում է Sky Sports-ը։

Ուկրաինական կողմը պնդում է, որ Իրանը զենք է մատակարարում Ռուսաստանին, ինչպես նաև խախտում է ՖԻՖԱ-ի կանոնադրության 3-րդ և 4-րդ կետերը, որոնք կազմակերպության անդամներին պարտավորեցնում են հարգել մարդու իրավունքները և պայքարել խտրականության դեմ։

Ավելի վաղ, ՄԱԿ-ում Դոմինիկյան հանրապետության մշտական ներկայացուցիչը կոչ է արել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին Քաթարում՝ նոյեմբերի 20-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությունում Իրանին փոխարինել Իտալիայով։