Իտալական տնտեսությունը աննախադեպ անկում է գրանցել

Իտալական տնտեսությունը աննախադեպ անկում է գրանցել

Եվրոպայի խոշորագույն տնտեսություններից մեկն համարվող Իտալիայի տնտեսությունը կրճատվել է 12,8 տոկոսով երկրորդ եռամսյակի ընթացքում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Սա աննախադեպ անկում է, սկսած 1995 թվականից։ Այս մասին հայտնում է Իտալիայի վիճակագրական ծառայությունը՝ Istat-ը։ Ըստ նույն վիճակագրության, անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, այս տարվա երկրորդ եռամսյակում Իտալիայի ՀՆԱ-ն նվազել է 17,7 տոկոսով։ Նվազել են նաեւ սպառողական ծախսերը՝ 8,7 տոկոսով, ներկրումն ու արտահանումը՝ համապատասխանաբար՝ 20,5 եւ 26,4 տոկոսով։ Այս տարեսկզբին իտալական պետական պարտքը հասել է 2,4 տրիլիոն դոլարի։ Այն տարեվերջին կհասնի 2,6 տրիլիոնի կազմելով ՀՆԱ 155 տոկոսը, իսկ հաջորդ տարվա վերջին կհասնի 2,7 տրիլիոնի։ Եվրոպայի տնտեսության վերականգնման ԵՄ ծրագրով, Իտալիան ստացել է 80 միլիարդ եվրո։