Աղդամով անցնող ճանապարհն, ի վերջո, կբացվի․ «Կոմերսանտ»

Աղդամով անցնող ճանապարհն, ի վերջո, կբացվի․ «Կոմերսանտ»

Աղդամով անցնող ճանապարհն, ի վերջո, կբացվի։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին ասել է ՌԴ պետական կառույցի ներկայացուցիչը, ով ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Ղարաբաղի հայ բնակիչները։ 

Դրա էությունն այն էր, որպեսզի բացվի Աղդամով անցնող ճանապարհը, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի բոլոր անհրաժեշտ ապրանքների առաքումը։ 

Իսկ այս վայրում երթեւեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, երթեւեկությունը կվերսկսվեր նաև Լաչինի միջանցքում։

«Այս տարբերակը բարձր մակարդակով պատրաստ էր»,- նշել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը:

Մոսկվայում իրավիճակը գնահատում են շատ բարդ և կարծում են, որ Բաքուն զիջումների տրամադրված չէ։ Միաժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, դիմադրում են նաև Ղարաբաղում ապրող հայերը։

Ըստ նրա, ղարաբաղցիները պայման են առաջ քաշել, որ Լաչինի ճանապարհը բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ՝ անմիջապես։ Հետո հայտարարել են, որ ադրբեջանական ծագում ունեցող ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով։ Սակայն Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո փոխզիջման գնալ՝ չի ստացվել։