Ստեփանակերտը վերջին պահին խախտել է պայմանավորվածությունները․ Բաքվի մառազմը

Ստեփանակերտը վերջին պահին խախտել է պայմանավորվածությունները․ Բաքվի մառազմը

Վերջին օրերին միջազգային գործընկերների ջանքերով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿԽՄԿ-ի կողմից Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) ճանապարհն օգտագործել բեռների փոխադրման համար, իսկ դրանից 24 ժամ անց՝ հետագա ինտենսիվացման մասին: 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված հոդվածում արտացոլված կարծիքները։
«Բացի այդ, ադրբեջանական կողմի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվլախում հանդիպում անցկացնել ադրբեջանական կողմի և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև, և ավարտվել են բոլոր լոգիստիկ հարցերը։ Չնայած այս բոլոր պայմանավորվածություններին, Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչները վերջին պահին խախտել են դրանք։

Նրանց և Հայաստանի դիվերսիոն գործողությունները, որոնք այս թեման վերածեցին քաղաքական շահարկման գործիքի, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակառակ կողմը շահագրգռված չէ խաղաղությամբ և կայունությամբ, ինչպես նաև այս ուղղությամբ երկխոսությամբ։

Սրան զուգահեռ, նշված քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են հումանիտար սկզբունքով հավակնությունների անհիմն լինելը և ծառայում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,- ասել է նա։