Ցավալի է, որ այդպես կարող էր հեռանալ․ Ավինյանը՝ Վանեցյանի աղմկահարույց հրաժարականի մասին (Տեսանյութ)

Ցավալի է, որ այդպես կարող էր հեռանալ․  Ավինյանը՝ Վանեցյանի աղմկահարույց հրաժարականի մասին (Տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

«Ես կարող եմ հղում անել վարչապետի ասածներին. ավելացումներ չունեմ», - ասել է Ավինյանը։ Նա կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասի պնդումը, թե Վանեցյանի հրաժեշտի խոսքը հարիր չի եղել սպային։ 

Փոխվարչապետը հավելել է, որ իր համար ցավալի է, որ պաշտոնյան այդպես կարող էր հեռանալ։ Դիտարկմանը, թե արդյո՞ք Վանեցյանի հրաժարականի խոսքը չպետք է դիտարկել որպես ազատ խոսքի դրսևորում, Ավինյանը ասել է, որ համաձայն չէ այդպիսի մեկնաբանման հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում.