Անասելի զարմանք է առաջացրել․ Մհեր Բիշարյանը միամիտ մարդ չէ

Անասելի զարմանք է առաջացրել․ Մհեր Բիշարյանը միամիտ մարդ չէ

Ինչպես արդեն տեղեկացրել եք, Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին երեկ՝ փետրվարի 16-ին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է:

«Բազմիցս նշել եմ այն մասին,որ քրեական վարույթների շրջանակներում տրվում են ակնհայտ կեղծ եզրակցություններ,որոնք բացառապես պայմանավորված են վարույթն իրականացնող մարմնի պատվերով,իսկ այն դեպքերում,երբ փորձագետները ակնհայտ կեղծ եզրակացություններ են տրամադրում առանց քննիչի կամ հսկող դատախազի գիտության,ապա այդ դեպքում ենթարկվում են քրեական հետապնդումների: Օրինակ նշածիս վառ ապացույցն է՝ այսօր մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին,որ երեկ գիշեր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ են գնացել դատաբժշկական գիտագործնական կենտրոն,ժողովրդին հայտնի՝ «Հերացու անատոմիկ»,մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել,որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել՝ բժշկական գիտությունների դոկտոր,բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն՝ Մհեր Բիշարյանին: Նշվածն ուղղակի անասելի զարմանք է առաջացրել այն առումով,որ Մհեր Բիշարյանը միամիտ մարդ չէ, դատաիրավական համակարգում նրա անձնական կապերն ու գործառույթները ունեն շատ խորը արմատներ, իսկ նրա ղեավարությամբ գործող դատաբժշկական կենտրոնի, այդ թվում նաև մարզային պաթոլոգոանատոմիական բաժինների կողմից տրված ենթադրյալ կեղծ դատաբժշկական եզրակացություններ տրամադրելու «ДОБРО»-ն բացառապես տրվում է դատախազության կողմից» ,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց  «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը՝ զարմանք եւ տարակուսանք արտահայտելով  Մհեր Բիշարյանի ձերբակլության փաստի հետ կապված:

«Հետևաբար հարց է առաջանում,թե այդ ի՞նչ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և այդ ու՞մ վերաբերյալ տրված դատաբժշկական եզրակացության շուրջ է առաջ եկել Մհեր Բիշարյանին ձերբակալելու հանգամանքը:

Մհեր Բիշարյանի ենթակայությամբ գործող Շիրակի մարզի պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի դատաբժիշկ Մանվել Մելիքյանի կողմից որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով ակնհայտ կեղծ դատաբժշկական եզրակացություն տված լինելու մասին վկայող փաստերից տեղյակ է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, տեղյակ է նաև , որ տվյալ դատաբժիշկը  նախաքննության կանխատեսված ելքին համապատասխանեցված դատաբժշկական եզրակացություն է տվել՝ կոծկելով խմբակային սպանությունը: Ի թիվս այլնի՝ Մանվել Մելիքյանը չի պատասխանել քննիչի որոշմաբ առաջադրված այն կարևոր հարցերին,թե Արտյոմի սրտի և թոքի շրջանում հասցված վնասվածքները պատճառվել են միևնույն,թե՞ տարբեր գործիքներով և որքա՞ն են յուրաքանչյուր վերքի վերքային խողովակի չափերը,իսկ նշված հարցերի պատասխանները խիստ կարևոր նշանակություն ունեն գործի օբյեկտիվ ելքի համար:Պատկերացնու՞մ եք, առանձնապես ծանր հանցագործության դեպքով թաքցրել են դիակի լուսանկարները: Նշածս տվյալներն ընդամենը չնչին մասն են կազմում Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ տրված  դատաբժշկական եզրակացության ակնհայտ կեղծ լինելը հավաստելու մասին և միաժամանակ փաստում,որ Մհեր Բիշարյանի գիտությամբ է Շիրակի մարզի դատաբժիշկ Մանվել Մելիքյանը տվել ենթադրյալ ակնհայտ կեղծ դատաբժշկական եզրակացություն: Որդուս սպանության գործի դատաքննության ընթացքում նշածս փաստերի առկայության հիմքով դեռևս 2021թվականին կրկին միջնորդել ենք գործի նյութերով Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակել,որը դատարանի կողմից բավարարվել է, սակայն Մհեր Բիշարյանը չի կատարել դատարանի որոշումը:
Դատարանի որոշումը չկատարելը նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Նա խուսափել է օրենքով նախատեսված կարգով դատաբժիշկների հանձնաժողով ստեղծել և վերցրել ու փորձաքննությունը հանձնարարել է կատարելու տվյալ կենտրոնի դատաբժիշկ՝ Շավարշ Գևորգյանին՝ միանձնյա կատարելու դատաբժշկական փորձաքննություն:Ի դեպ գաղտիք չէ,որ Մհեր Բիշարյանի ենթակայությամբ աշխատող դատաբժիշկներից ոմանք անցնում են քրեական գործերով:
2023թվականի նոյեմբերի 22-ին նորից է նշանակվել Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որը փաստորեն և ներկա պահին պետք է իրականացվի նույն Մհեր Բիշարյանի ղեկավարած դատաբժշկական կենտրոնում՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

Մհեր Բիշարյանի կողմից դատարանի որոշումը կատարած չլինելու փաստով Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանին, որի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Մ.Սինդոյանի իրազեկմամբ՝ զավեշտի հասնող պատճառաբանություններով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ նույն վարչական շրջանի հսկող դատախազ Հ.Ղարիբյանի կողմից հաստատվել է այն: 
Վերադառնալով զրույցի սկզբնամասում նշածս տեղեկություններին և սպասելով քրեական վարույթի զարգացումներին՝ մեկ անգամ ևս փաստեմ, որ Մհեր Բիշարյանը ՀՀ գլխավոր դատախազության հաճախորդն է, իսկ նրա կողմից թույլ տրված ենթադրյալ հանցավոր արարքները՝ ակնհայտ կեղծ եզրակացություններ տրված լինելու փաստով՝ բազմաթիվ են:
Իսկ պետական իրավասու մարմինների միջոցով արդարադատության կենսագործմանն այս կամ այն չափով ներգրավված են այլ սուբյեկտներ,որոնք իրենց իրավասության շրջանակներում օժանդակում են դրա իրականացմանը: Արդարադատության իրականացմանը գործուն մասնակցություն ունեն փորձագետները,իսկ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններիս կողմից իրենց լիազորությունները կարող են գործադրվել ի չարս՝ կարող են առաջանալ քրեաիրավական հետևանքներ:Ուստի տրված ոչ արժանահավատ և սուտ տեղեկությունները,որոնք մասնավորապես փոխհամաձայնեցվում են դատախազության, քննչական մարմինների հետ  մեծ վտանգ են ներկայացնում անհատի,պետության և հասարակության համար, քանի որ իրավապահ մարմինների աշխատանքի որակը մեծապես կախված է տրված եզրակացությունների արժանահավատությունից:

Շատ կարևոր մի հանգամանքի մասին ևս հավելեմ,որ Մհեր Բիշարյանի ղեկավարած դատաբժշկական գիտագործնական կենտրոնը գործում է ՀՀ առողջապահության նախարարության ներքո:Համապատասխան փաստաթղթերով հիմնավորված դիմումներ են հասցեագրվել տիկին Ավանեսյանին՝ Մհեր Բիշարյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու մասին,սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված բովանդակազուրկ պատասխաններն անհերքելիոեն փաստում են,որ Մհեր Բիշարյանի գործառույթների հետևից երևում են ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազության,այլ նաև ՀՀ առողջապահության նախարարության ականջները:Ողջամտորեն ենթադրում եմ,որ ուղղակի չի կարող ՀՀ առողջապահության նախարարարարությունը , որը  Բիշարյանի անմիջական վերադասն է՝ տեղյակ չլինել նրա գործողություններից:  Հիշենք, թե ինչպիսի խայտառակ իրավիճակ էր առաջացել և հիմա էլ դա դեռևս առկա է 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ԴՆԹ եզրակացությունների շուրջ,  ծնողների զայրույթն ու ծանր հոգեվիճակը,  Մհեր Բիշարյանի ղեկավարած կենտրոնից տրամադրված դատագենետիկական փորձաքննությունների կասկածելի և ոչ արժանահավատ լինելու, փորձաքննությունները ձգձգելու և ուշացնելու համար ինչ իրավիճակ էր,որի պատճառով անթաղ մասունքներ են մնացել։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ շտապեց շնորհակալագրերով,մեդալներով պարգևատրել կենտրոնի փորձագետներին, իսկ Մհեր Բիշարյանին՝ հուշանվերով։Ծնողների հնչեցրած մեղադրանքներին փորձագետներն արձագանքել էին,թե կենտրոնը ԱՄՆ-ից նոր չափանիշներին համապատասխանող հոսքագիծ է ձեռք բերում՝ գենետիկական սեքվենատոր, և այն ձեռք է բերվել դեռևս 2021 թվականին՝ 250 միլիոն ՀՀ դրամով»,-հավելեց մեր զրուցակիցը: