11-մետրանոց կա՞ր, թե՞ չկար․ Վենգերը, Մոուրինյոն ու Շմեյխելը պնդում են՝ չկար

11-մետրանոց կա՞ր, թե՞ չկար․ Վենգերը, Մոուրինյոն ու Շմեյխելը պնդում են՝ չկար

Երեկ ԵՎՐՈ-2020-ի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում  Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Դանիային ու դուրս եկավ եզրափակիչ։

Հանդիպման հաղթական գնդակը 102-րդ րոպեւն խփեց Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը։ Դանիայի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հետ մղեց նրա հարվածը, սակայն Քեյնը երկրորդ փորձից կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Այսօր արդեն համացանցում ֆուտբոլասերները մեկը մյուսի հետևից լուսանկարներ են հրապարակում, պնդում, որ Ռահիմ Սթերլինգի՝ տուգանայինում ընկնելու պահին խաղադաշտում երկու գնդակ է եղել և իրոք դա այդպես է, շատերը երկրորդ գնդակը խաղադաշտում նկատել էին հենց երեկ՝ ուղիղ ռեպորտաժի ժամանակ։ 

Նշենք, որ ֆուտբոլային կանոնների համաձայն՝ եթե դաշտում երկրորդ գնդակն է հայտնվում, ապա հանդիպման գլխավոր մրցավարը պարտավոր է կանգնեցնել հանդիպումը, հորդորել ֆուտբոլիստներին հեռացնել գնդակներից մեկը, ապա նոր հանդիպումը շարունակելու հրահանգ տալ։

Դանիայի հավաքականի երկրպագուները պնդում են՝ եթե վերոնշյալ դրվագը չլիներ, հավանական է, որ Անգլիայի փոխարեն եզրափակչում հայտնվեր Դանիան։ 

Ֆուտբոլային մասնագետները  ևս կարծիքներ են հայտնում վերոնշյալ դրավագի հետ կապված։ Իտալական «Ռոմայի» պորտուգալացի հանրահայտ գլխավոր մարզիչ Ժոզո Մոուրինյոյի կարծիքով, օրինակ, այդ դրվագում մրցավարը սխալվել է , 11 մետրանոց չկար, սակայն պորտուգալացու պնդմամբ՝ Անգլիան, ամեն դեպքում, արժանի էր հաղթանակի։

«Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, ոչ թե այն , ինչ կա։ Պնդում եմ՝ այնտեղ հաստատ չկար 11-մետրանոց։ Ամեն դեպքում հաղթեց լավագույն թիմը, Անգլիան իսկապես արժանի էր հաղթանակի, քանզի անգլիացիներն ուղղակի ֆանտաստիկ էին, բայց ,կրկնում եմ, ինձ համար դա 11-մետրանոց չէր։ Զարմացած եմ մրցավարի վրա։ Նման մակարդակի հանդիպումներում որոշումները պետք է հստակ լինեն, ես իհարկե  չեմ հասկանում նաև, թե ինչպես VAR-ը չչեղարկեց մրցավարի որոշումը»,- ասել է Մոուրինյոն տված վերջին հարցազրույցի ժամանակ։

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օոուենը  նույնպես արձագանքել է Անգլիա-Դանիա խաղում նշանակված վիճահարույց 11-մետրանոցին։ Ես իհարկե վստահ չեմ, որ 11-մետրանոց կար, սակայն ինչ տարբերություն»,- գրել է Օուենը Թվիթերի իր էջում։  

«Նախ անպայման կուզեի նշել, որ բոլոր դեպքերում հրաշալի խաղ անցկացրինք։ Առաջին անգամ գոլ բաց թողեցինք այս մրցաշարում, սակայն կարողացանք հետ բերել կորցրածը։ Սկզբից էլ գիտեինք, որ բարդ է լինելու, բայց համբերատար սպասում էինք։ Եվս մեկ քայլ ու մենք ճիշտ ճանապարհին ենք։ Պետք է կենտրոնանալ կիրակի օրվա խաղի վրա։

Բոլորը խոսում են 11 մետրանոցի մասին, ես էլ կխոսեմ, կասեմ իմ անձնական կարծիքը։ Ես մտա տուգանային հրապարակ ու Մելեն դրեց աջ ոտքը, որը դիպավ ինձ։ Դա մաքուր 11-մետրանոց էր։ Գնդակը դարպասում է, ու միայն դա նշանակություն ունի »,- ասել է Սթերլինգը՝ վիճահարույց դրվագի մասնակիցներից մեկը։

«11-մետրանոց չկար։ Չեմ հասկանում, թե ինչու VAR-ի հետ այսպիսի իրավիճակներում մրցավարն անձամբ չի գնում ու նայում դրվագը։ Դու պետք է ամբողջությամբ վստահ լինես»,- նման կարծիք է հայտնել ՖԻՖԱ-ում ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավար, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը  ։

Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը նույպես կարծիք է հայտնել, ավելին  քննադատել է մրցավար Դանիի Մաքքելիին սխալ որոշման համար։ 
«Սխալ էր, իհարկե որոշումը շատ սխալ էր։ Վեճերը դեռ շատ երկար կտևեն, բայց այնտեղ 11-մետրանոց չկար։ Ես այս պարտությանը շատ ավելի հանգիստ կվերաբերվեի, եթե Անգլիան իր բազմաթիվ պահերից մեկի արդյունքում գոլ խփեր, բայց, ցավոք, մրցավարը մեծ սխալ թույլ տվեց։ Գիտեմ, թե բոլորն ինչ են մտածում այս մասին։ Հեռախոսս ողողված հաղորդագրություններով առ այն, որ դա 11-մետրանոց չէր»,- ասել է  Շմեյխելը։

Նշենք, որ Անգլիա-Դանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատար հարձակվող Հարի Քեյլնը, որն էլ, իրացրեց Սթերլինգի վաստակած 11- մետրանոցը։